Հ․ Թումանյան շունն ու կատուն

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Հովհաննես Թումանյան

/

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցրցամ տըվել, թե որ կարեմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

որդիանց -որտեղից

Կատվի կուշտը տարավ մորթին-կատվի մոտ տարավ մորթին

Ուստա-վարպետ

խաթրի-հանում

  • ճոն-կաշվից, մորթից հագուստեր կարող արվեստավոր
    Գդակ,փափախ-գլխարկ
    Մուշտարի-հաճախորդ
    • Թվարկի՛ր բալլադի հերոսներին։
      Կատուն,շունը։
    • Ինչպիսի՞ն էր Ուստա փիսոն։
      Խորամանկ,գող,անպարտաճանաչ։
    • Խաղարկային դատարան խաղա ընկերներիդ հետ․ մի խումբ թող պաշտպանի Ուստա փիսոյին, մի խումբ էլ՝ մեղադրի:
    • Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
    • Նոր ավարտ հորինի՛ր ստեղծագործության համար։
      ՈՒստա փիսոն ասաց- Քեռի քուչի մի գդակն ի՞նչ է, հո մեր ընկերությունից թանկ բան չի՞։ Մենք ընկերներ ենք,արի չկռվենք։
    • Մտածի՛ր նոր երկխոսություն, որտեղ Շունն ու Կատուն ընկերներ են։

      Կատվի և Շան երկխոսություն

    Բարի՛աջողում Ուստա Փիսո։

    Բարի՛ աջողում Քեռի Քուչի։

    Պատրա՞ստ է գդակս Ուստա Փիսո։

    Դեռ ցրցամ եմ տվել որ կարեմ։

    Ուրբաթ օրը համեցեք տար։

    Բայց ուրբաթ օրը ուշ է ,գլուխս կմրսի։

    Դե լավ Քեռի Քուչի ,մենք

    ընկերներ ենք։Վաղը համեցի քո գդակը վերցրու։

    Լավ Ուստա Փիսո ,համամիտ եմ մենք հարազատներ ենք։


    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *