Day: February 14, 2023

Ճամփորդապատում

Այսօր համագործակցային նախագծի շրջանակում այցելեցինք Աշտարակ համայնքի <<Գ․Չաուշի>> անվան միջնակարգ դպրոց և իրականացրեցինք Տյարընդառաջի ծեսը։ Դպրոցի բակում խարույկ էին վառել և գեղեցիկ տոնական սեղան պատրաստել։ Մենք այնտեղի սովորողներին նախօրոք ուղարկել էինք ծիսական երգերի խոսքերը, պարերի տեսանյութերը։ Բոլորը սովորել էին և մեզ հետ միասին երգեցին ու պարեցին։ Երգեցինք Տրնդեզ, Հոպ տուր ու թռի, Պսակ, պսակ երգերը,պարեցինք Թամզարա, Փափուրի պարերը, խաղացինք Պարան քաշոցի,Հե՛յ, խմբեր խաղերը։ Շատ հետաքրքիր նախագիծ իրականացրեցինք։