Month: October 2022
Մայրենի
Մկների ժողովը
Աթաբեկ Խնկոյան
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
– Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
– Ալո դո´ւ:
– Ալո՞ն տանի:
– Բալո դո´ւ :
– Բալո՞ն կախէ:
– Չստո, դո´ւ:
– Չստոն կաղ է :
– Մստո, դո´ւ:
– Մստոն կարճ է:
– Փստո, դո´ւ:
– Էդ էլ խի՞ղճ է:
– Համբո, դո´ւ:
– Ես տկար եմ:
– Չամբո, դո´ւ:
– Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
– Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
– Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:
– Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:
Լկստան – երես —————————————————————————————————
գզիր – լոր ———————————————————————————————————
ահել – ծեր———————————————————————————————————
ջոկ – —հատուկ———————————————————————————————————
հնարք – ճար ———————————————————————————————————
կողակից – կին—————————————————————————————————
անոթի – սոմած——————————————————————————————————
զուլում – աղետ——————————————————————————————————
տկար -հիվանդ ———————————————————————————————————
հանդուգն -համարձակ —————————————————————————————————
պոչը քաշել – հեռանալ————————————————————————————————
2. Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն է չոքել դռանը – բոլորը սոված են ————————————————————————————
ցավն էլ ունի իր դեղը – ամեն ինչին կա հնար,ճար ———————————————————————————
չոր գանգ – անխելք—————————————————————————————————
- Կատվի մասին պատմի՛ր։
Կատուն խորմանկ է նա մուկ տեսնելիս սուտ քուն է մտնում նա որսում է ու ուտում մկնիկին։ մ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։ Տեղադրի՛ր բլոգում։
Ճամփորդություն քարտեզի միջոցով
Մենք գնալու ենք Հովհանես-Թումանյանի տուն- թանգարան և մենք ուսումնասիրում ենք Google-map-ի
միջոցով ճանապարհը որոշելու եղանակը

Ռուսերեն
Меня зовут Алекс. У меня большая, крепкая и дружная семья. В нашей семье все любят и уважают друг друга. Нас пять человек: мама, папа, бабушка, брат и я. Мою маму зовут Светлана. Она – учительница математики и работает в школе. Моя мама самая добрая, умная и красивая. У неё длинные каштановые волосы и карие глаза. Я её очень люблю. Моего папу зовут Максим. Он работает в офисе. Он высокий и сильный. Я люблю проводить время с папой. Мы часто катаемся с ним на велосипеде. Моя бабушка вкусно готовит. Моему брату Араму 11 лет. Мы с ним обычно вместе гуляем и играем в разные игры: в футбол, баскетбол, шахматы.
Словарь:
Read more: ՌուսերենՄաթեմատիկա 26.10
- Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
400 x 2 – 30 x 20=200
50 x 4 – 2 x 90 =20
30 x 20 + 40 x 50 =800
90 x 40 – 60 x 60=0
- 8100: 9 – 6400 :800=892
3600 :400 + 3600 : 90=49
2. Արտահայտի՛ր
Ա. Րոպեներով
1 ժամ 5 ր =65
1 ժամ 20 ր = 80
2 ժամ 10 ր =130
4 ժամ 15 ր =255
Բ. Ժամերով
60 ր =1
75 ր = 1ժ 15 ր
130 ր =2 ժ 10ր
- ր =2ժ 30 ր
- Լուծի՛ր խնդիրները։
| 1 հատը | 2 հ | 5 հ | 9 հ | |
| մատիտ | 70 դր | 140 | 350 | 630 |
| վրձին | 300 | 600 | 1500 | 2700 |
| սրիչ | 200 | 400 | 1000 | 1800 |
| ջրաներկ | 400 | 800 | 2000 | 3600 |
| նոթատետր | 2000 | 4000 | 10000 | 18000 |
4.Վիլյամը սկսեց հաշվել 4-ից երեքներով՝ 4, 7, 10, …31: Քանի՞ թիվ արտասանեց Վիլյամը:
Պատ.՝ 10 թիվ։
մաթեմատիկա 25.10
1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
21: 7 + 42 : 7 + 35 : 7 +63 : 7 =23
80 : 8 + 64 : 8 + 32 : 8 + 16 : 8 =24 81: 9 + 36 : 9 + 27 : 9 + 63 : 9 =23
2. Հաշվի՛ր արտահայտւթյան արժեքը:
30 x 40 =1200 20 x 70 = 1400
300 x 8 = 2400 40 x 90 =3600
8 x 700 =5600 900 x 5 =4500
70 x 30 = 2100 30 x 30 =900
80 x 50 =4000 60 x 700=42000
3. Լուծի՛ր խնդիրները:
Դպրոցով 3 ավտոբուսով և 4 մարդատար մեքենայով էքսկուրսիա գնացին։ Ամեն ավտոբուսի մեջ 15 մարդ էր նստել, իսկ ամեն մեքենայի մեջ՝ 5 մարդ։ Քանի՞ մարդ էր էքսկուրսիա գնացել։
Լուծում
3×15+4×5=65 մարդ
Պատ.՝65 մարդ
4. Գրապահարանն ունի 8 դարակ։ 5 դարակներից յուրաքանչյուրում կա 9 գիրք, իսկ մնացած դարակներից յուրաքանչյուրում՝ 10 գիրք։ Գրապահարանում քանի՞ գիրք կա։
Լուծում
5×9+3×10=45+30=75
Պատ.՝75 գիրք
Մաթեմատիկա 24.10
1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
4 x 0 + 4 : 4 + 4 x 1 + 4 x 4 =21
5: 5 + 5 x 5 + 5 x 1 + 0 x 5 =31
24: 4 + 36 : 4 + 12 : 4 + 40 : 4 =28
2. Լրացրու՛ պակասող թիվը։
4 օր 5 ժամ = 101 ժամ
3 շաբաթ 5 օր = 26 օր
2 տարի 6 ամիս = 30 ամիս
4 ժամ 15 րոպե= 111 րոպե
3 րոպե 15 վայրկյան = 195 վայրկյան
2 ժամ 15 ր = 63 րոպե
3. Հաշվի՛ր:
457+478=935 681-149=532
654+176= 830 741-148=593
3. Լուծի՛ր խնդիրները:
Գնացքը 5 վագոն ունի։ 4 վագոններից յուրաքանչյուրում 40 ուղևոր կա։ Քանի՞ ուղևոր կա 5-րդ վագոնում, եթե ամբողջ գնացքում կա 210 ուղևոր։
Լուծում
4×40=160
210-160=50
Պատ.՝50 վագոն
4. Դահուկորդը մեկ ժամում 40 կմ է անցնում։ Նա 3 ժամում քանի՞ կմ կանցնի։
Լուծում
3×40=120
Պատ.՝ 120 կմ
Հայկական դրոշը
Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ[1][2]։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918–1920 թվականներ) դրոշի կրկնությունն է[3]։
«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո[4]։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.
«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»[2]։

Սաղմոսավանք
Սաղմոսավանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում[2]։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա։
Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է։ Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաղմոսավանքի դիրքը քարտեզի վրա
Ավանդության համաձայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով այս վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի է կառուցում։ Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել։
Գրավոր աղբյուրներում Սաղմոսավանքը հիշատակվում է 12-րդ դարի 2-րդ կեսից, երբ Հովհաննես Մունջ վարդապետը վերանորոգել է այն և ստեղծել դպրոց, որը դարձել է նշանավոր գրչության կենտրոն։
13-րդ դարում Զաքարյան իշխանների կողմից Արևելյան Հայաստանը ազատագրելուց հետո այստեղ հաստատվում է Վաչուտյան իշխանական տոհմը։ Վաչուտյանները ծագում էին Լոռիից, բայց իրենց ողջ գործունեությունը կապված էր Արագածոտնի հետ, որի տերերն էին նրանք։ Վաչե Վաչուտյան իշխանը տոհմի առավել ակնառու ներկայացուցիչներից էր։ Նա աչքի է ընկել բազում հաղթական պատերազմներում և շինարարական գործունեությամբ։ Վաչե Վաչուտյանը կառուցել է Սանահինի բաց գավիթը, Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին, Մակարավանքի գավիթը, Հոռոմոսի գրատունը, իջևանատներ, աշխարհիկ և հոգևոր այլ շինություններ։
1215 թվականին Վաչե Վաչուտյանն իր կնոջ՝ Մամախաթունի հետ միասին կառուցում են Սաղմոսավանքի գլխավոր` Սուրբ Սիոն եկեղեցին, որն արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է, բոլոր անկյուններում ունի երկհարկ ավանդատներ։ Սուրբ Սիոն եկեղեցու ճարտարապետի անունը Մոմիկ էր։
Սաղմոսավանքի գավիթը կառուցվել է 13-րդ դարի առաջին քառորդում դարձյալ Վաչե Վաչուտյանի կողմից։ Ինքնատիպ են գավիթի հարավային ճակատի զույգ խոշոր լուսամուտները և երդիկի վրա բարձրացող վեց սյունանի ռոտոնդան։
Սուրբ Սիոն եկեղեցուց հարավ Սուրբ Աստվածածին եկեղեցին է՝ կառուցված Վաչե Վաչուտյան իշխանի որդու՝ Քուրդ Վաչուտյանի կողմից 1235 թվականին։ Այն ուղղանկյուն հատակագծով, արևելյան մասում խորանով թաղիքածածկ շինություն է։ Պատի վրա պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, հրեշտակը և իշխանական զինանշանը՝ գառանը ճանկած արծիվը։ Ճարտարապետը օգտագործել է նաև գունային ձևավորում։ Որոշ մասերը կարմիր և սև քարերով շարվելուց բացի, ներկվել են նաև սպիտակ, դեղին և կարմիր ներկերով, ինչը շինությանը հաղորդել է շքեղություն։
1255 թվականին Քուրդ Վաչուտյան իշխանը կառուցել է գրատուն-եկեղեցին։ Այն իր հորինվածքով պատկանում է յուրօրինակ հայկական կառույցների թվին։ Գրատունը Քուրդ իշխանը կառուցել է կնոջ՝ Խորիշահի մասնակցությամբ՝ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի հիշատակին։ Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկանի ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում։ Գրատնից երկու մուտք է բացվում դեպի գավիթ և 1235 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Ընդ որում այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից։ 13-րդ դարում այս գրատանը 120 ձեռագիր մատյան է պահվել։
Սաղմոսավանքի վանական համալիրը միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից է եղել։


Դասարանական աշխատանք մաթեմատիկայից
1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
6 x 6 + 6 : 6 =37
60 : 6 – 42 : 7 =4
36 : 6 + 56 : 8 =13
9 x 9 – 4 x 9 =45
9 : 9 + 27 : 9 =4
63 : 9 + 45 : 9 =12
2. Լուծի՛ր խնդիրները։
ա/ 7 տետրի համար Աննան վճարեց 280 դրամ: Անին որքա՞ն պետք է վճարի այդ նույն տետրից 8 հատ գնելու համար:
Լուծում
280:7=40
8×40=320
Պատ․՛ 320 դրամ
բ/Հայկի մտապահած թիվը 70 անգամ փոքր է 280-ից, իսկ Արամի մտապահած թիվը 20 անգամ մեծ է Հայկի մտապահած թվից: Ո՞ր թվերն են մտապահել Հայկը և Արամը:
Լուծում
280:70=4
4×20=80
Պատ․՛4 և 80
3. Համեմատի՛ր:
452+30 > 452+20
452-30 ? 552-20
353+40 > 353+30
353-40 < 353-30
Մաթեմատիկա
Կլոր տասնյակների բազմապատկում և բաժանում
4×2=8
40×20=800
6:2=3
60:20=3
600:200=3
Հաշվի՛ր:
4×20=80 8:2=4 72:8=9
5×30=150 80:2=40 720:8=90
3×80=240 800:2=400 720:80=9
30×7=210 800:20=40 810:90=9
70×2=140 800×20=16000 480:60=8
80×4=320 800:200=4 2000:400=50
90×6=540 720:90=8 200:40=5
Լրացրու աղյուսակը:
| a | 5 | 7 | 9 | 20 |
| b | 40 | 60 | 80 | 40 |
| a x b – 20 | 200-20=180 | 420-20=400 | 720-20=700 | 800-20=780 |
| a | 5 | 7 | 9 | 20 |
| b | 40 | 60 | 80 | 40 |
| a x (b-20) | 5x(40-20)=100 | 7x(60-20)=280 | 9x(80-20)= | 20x(40-20)=400 |
Խնդիր 1
Այգեգործն ամբողջ խնձորը տեղավորեց 20 արկղի մեջ՝ յուրաքանչյուրում դնելով 30կգ; Նա այդ խնձորից 240 կգ ուղարկեց վաճառելու, իսկ մնացածը պահեստավորեց. Որքա՞ն խնձոր պահեստավորեց այգեգործը:
Լուծում․
20×30=600
600-240=360 կգ
Պատ․՛360կգ (պահեստավորեց)
Խնդիր 2
Եթե Սոնայի մտապահած թիվը կրկնապատկենք, կստանանք 180-ից 20 միավորով փոքր թիվ: Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
Լուծում․
180-20=160
160:2=80
Պատ․՛80
3.Եթե Արամի մտապահած թիվը եռապատկենք, կստանանք 300-ից 30 միավորով փոքր թիվ։ Որ թիվն է մտապահել Արամը։
Լուծում․
300-30=270
270:3=90
Պատ․՛90
4. Եթե Անի մտապահած թիվն ավելացնենք 100,կստանք 800-ից 2 անգամ փոքր թիվ։
Որ թիվն է մտապահել Անին։
Լուծում․
800:2=400
400-100=300
Պատ․՛300
5. Եթե Ալեքսի մտապահած թվից հանենք 150, կստանք 800-ից 4 անգամ փոքր թիվ։Ո՞ր թիվն է մտապահել Ալեքսը։
Լուծում․
800:4=200
200+150=350
Պատ․՛ 350