Լրացուցիչ աշխատանք
172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:
Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փղիկը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա (համառորեն) համառորեն ու (ճարպկորեն) ճարպկորեն քանդում էր իր ոտքերի կապած պարանները: Միանգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության դուռը, որտեղ նրան բանտարկեցին: Չանհանգստացնելով խոր քնած սպասավոր նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչներ հետ ծանոթանալու:
173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:
Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր,մրջյուններ, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ,մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:
174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:
Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում որս անել:
Հյուրերն իջան պատշգամբից, որպեսզի մի քիչզբոսնեն այգում:
Ափին ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով:
Խառը մտքերը անտառում էլ հանգիստ չեն տալուինձ:
175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:
Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:
Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկա ցույց տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույցտվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական: