Day: September 14, 2022
Թռչունի մտածմունքը
Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ՝ ազատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ, կեղեւը՝ կապույտ։
Նրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած, Ու մայրս է շինում։
Մի օր էլ, բնից գլուխս հանած, Նայում եմ դես–դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերեւից շինած, Մեր բունը՝ վրեն։
Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գնում, ՝ Բայց թե աշխարհքը ինչի՞ց Է շինած
Էլ չեմ հասկանում։
- Բանաստեղծությունը պատմի՛ր:
Թռչունը անհոգ ապրում էր իր բնում և տեսնում էր աշխարհը կլոր և կապույտ:Երբ միքիչ մեծացավ, նա տեսավ ,որ աշխարհը, նրա մայրիկի շինած հարդից բույնն է:Երբ միքիչ ել մեծացավ, տեսավ որ աշխարհը,իրենց ծառի կանաչ տերևներն են:Երբ նա սկսեց թռչել, այնքան բան տեսավ,որ չիմացավ թե ո՞րն էր աշխարհը: - Paint նկարչական ծրագրով նկարի՛ր բանաստեղծության քեզ դուր եկած քառատողը, նկարի մոտ գրի՛ր համապատասխան քառատողը։
- Քո կարծիքով՝ ինչի՞ց է շինված աշխարհը։
Ջրից ու քարից: - Ինչպիսի՞ն կուզեիր, որ մեր քաղաքը լիներ։
Կուզեի մեր քաղաքը ավելի կանաչ լիներ: - Թռչունին նամակ գրի՛ր։ Չմոռանաս հասցեն գրել։
Բարև թռչուն; Ես Վիկտորյան եմ :Գիտեմ, որ դու շատ երկրներ ես տեսնում վերևից:ՈՒզում եմ,որ գաս իմ օր ու պատմես ինձ,թե ի՞նչ ես տեսնում երկնքից:Աշխարհը քարից է ու ջրի՞ց է: