Գարուն բերող ծիծեռնակը

Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում։ Էս աղջիկը գնում է այգի մանգալու։ Երկնքում տեսնում է ծիծեռնակի երամ, որը անցնում է նրա աչքի առաջ։ Հետո ծիծեռնակներից մեկը եկավ նստեց աղջկա ձեռքին։ Աղջիկը նրան ասաց․

-Սովա՞ծ չես ծիծեռնակ։

Ծիծեռնակը պատասխանեց․

-Այո, ես շատ սոված եմ։

Աղջիկը ասաց․

-Արի, գնանք, ես քեզ հաց տամ։

– Չէ, չէ, չեմ ուզում քեզ նեղություն տալ։

-Ավելի լավ է՝ ես գնամ մեր տուն։

-Կարո՞ղ եմ քո հետ գալ։

-Իհարկե, կարող ես ինձ հետ գալ։

Աղջիկը ու ծիծեռնակը գնում են տուն։

Ճանապարհին ծիծեռնակի ոտքը փուշ է մտնում։

Աղջիկը տեսնում է ծիծեռնակի ոտքը ու սկսում լաց լինել։

Աղջիկը ասաց․

-Ծիծեռնա՛կ, գնանք, տատիկս քո ոտքը կբուժի։

Աղջիկն ու ծիծեռնակը գնում հասնում են տատիկին ու աղջիկը ասում է․

-Տատի՛կ, տատի՛կ, ծիծեռնակի ոտքը բուժի։

Տատիկը ծիծեռնակի ոտքը բուժում է աղջիկն ու ծիծեռնակը գնում են տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *